Գրոհայինները զավթել են Տրիպոլիի օդանավակայանը, որի արդյունքում ինքնաթիռները ստիպված վայրէջք են կատարել ռազմական օդանավակայանում: Այդ մասին տեղական ԶԼՄ-ների վրա հղումով հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Իրավիճակը օդանավակայանում չափազանց լարված է: Տանկերը շրջապատել են շենքը, ոչ ոքի ներս չեն թողնում»,-հայտարարել է Լիբիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա, մայրաքաղաքից 80 կմ դեպի հարավ-արևելք գտնվող փոքր Տարխունա քաղաքի զինյալները պահանջում են ազատ արձակել իրենց առաջնորդներից մեկին, որն, ըստ գրոհայինների, անհետացել է երկու օր առաջ:





