Հունիսի լույս 6-ի գիշերը Երկրի բնակիչները կկարողանան դառնալ հազվագյուտ աստղագիտական երևույթի վկաները՝ Վեներան կհատի Արևի սկավառակը, մյուս անգամ նման երևույթ տեղի կունենա միայն 2117 թվականին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
Անցյալի աստղագետները, հետևելով Վեներայի սև «անցքին», որը շարժվել է արևային սկավառակի ֆոնի վրա, կարողացել են հաշվարկել Երկրից մինչև Արեգակն ընկած տարածությունը, առաջին տվյալները ստանալ Վեներայի մթնոլորտի մասին:
Ժամանակակից գիտնականներն այդ իրադարձության շնորհիվ կկարողանան հստակեցնել այլ աստղերի մոլորակների որոնումների մեթոդաբանությունը:
Վեներայի անցումը տեսանելի կլինի ամենուր, բացի Հարավային Ամերիկայից, Անտարկտիդայից ու Արևմտյան Աֆրիկայից:
Սակայն հատման բոլոր փուլերը տեսանելի կլինեն միայն արևելյան Ավստրալիայում և արևելյան Չինաստանում, ռուսական Հեռավոր Արևելքում, Սիբիրում, հյուսիսային Ուրալում և Կոլի թերակղզում:





