AM
5 Հունիս 2012 - 06:36 AMT

«ՉԻ». Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը չէ

«ՉԻ»-ը գրում է, որ իր տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատման դիմում է պահանջել իր մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից:

«Գալստյանն, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը և այլևս չի հանդիսանում Ծառուկյանի մամլո քարտուղարը»,–գրում է թերթը` նշելով, որ ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն հարմար մամուլի խոսնակ, ինչպես նաև իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ: