AM
5 Հունիս 2012 - 07:14 AMT

Բացվել է «Հայկազունիներ, առասպել և պատմություն» երկօրյա միջազգային գիտաժողովը

Այսօր` հունիսի 5-ին, Հայաստանի ԳԱԱ-ում բացվեց «Հայկազունիներ, առասպել և պատմություն» երկօրյա միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայոց պատմության կարևոր փուլին` Հայկազունիների դերին հայ ինքնության ձևավորման հարցերում: Գիտաժողովի նպատակն է հայագիտության, արևելագիտության, մարդաբանության, հնագիտության և ազգագրության բնագավառում արձանագրած ձեռքբերումների հայկական և օտար աղբյուրների հիմնավոր քննությամբ անդրադառնալ Հայաստանի հնագույն շրջանի ավանդույթների ակունքներին: Ըստ գիտաժողովի կազմակերպիչների` դրանցով հիմք կդրվի քննարկումներին, որոնց շնորհիվ հնարավորություն կստեղծվի հաղթահարելու այդ բնագավառում առկա հիմնական տարակարծությունները: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, բուհերի հայագիտության ֆակուլտետների մասնագետներ, ինչպես նաև Ֆրանսիայից և Ուկրաինայից ժամանած գիտնականներ: