AM
5 Հունիս 2012 - 08:01 AMT

Շվեյցարիան սառեցրել է սիրիացի պաշտոնյաներին պատկանող 20,5 մլն դոլարը

Նախօրեին Սիրիան սառեցրել է բարձրաստիճան սիրիացի պաշտոնյաներին պատկանող 20,5 մլն դոլարը: Այդպիսով, սիրիացի պաշտոնյաների սառեցված միջոցների ընդհանուր գումարը Շվեյցարիայում հասնում է 70 մլն դոլարի, հայտնում է Al-Arabiya ալիքը: «Երբեմն ակտիվների պատկանելության սխեման բավականին բարդ է պարզել»,-հայտարարել է Շվեյցարիայի պետական քարտուղարության տնտեսագիտական գծով ներկայացուցիչ Մարի Ավեն:

2012թ. մարտին Շվեյցարիայի կառավարությունը ևս 7 հոգու, հիմնականում, նախարարների էր հավելել պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակին: Բացի այդ, Բեռնը հետաքննություն է սկսել Սիրիայի ու Շվեյցարիայի մի քանի քաղաքացիների հանդեպ, որոնց կասկածում են փողերի լվացման մեջ, հայտնում է ՌԲԿ-ն: