AM
5 Հունիս 2012 - 08:49 AMT

Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Երեկ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան շրջվել ձորը, որի արդյունքում վարորդը՝ Ծովագյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Վարդան Գուլանյանը, տեղում մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կատարվում է քննություն: