AM
5 Հունիս 2012 - 09:20 AMT

ԱՄՆ պարզեցրել է մուտքը երկիր Վրաստանի քաղաքացիների համար, վստահեցրել է Քլինթոնը

ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկել մուտքը երկիր Վրաստանի քաղաքացիների համար պարզեցնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստանի ու ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին խարտիայի շրջանակներում տեղի ունեցած ընդլայնված նիստի ժամանակ:

Բացի այդ, Քլինթոնը նշել է, որ ամերիկյան կողմն օգնում է վրաց ժողովրդին կրթություն ստանալ ԱՄՆ-ում:

Ըստ պետքարտուղարի, վրացական բարեփոխումները համակրանքի են արժանացել գլոբալ բիզնեսի կողմից:

Քլինթոնը նշել է նաև, որ հարաբերությունները երկու ժողովրդների միջև էլ ավելի պետք է խորանան, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: