AM
5 Հունիս 2012 - 09:01 AMT

Հունիսի 7–ին սգո երթ կանցկացվի` նվիրված Չինարի գյուղում զոհված զինծառայողների հիշատակին

Ազատության հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից, hունիսի 7-ին, ժամը 11:00–ին կմեկնարկի երեկ Չինարի գյուղում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված սգո երթ: Մասնակիցները սև դրոշներով և պահանջներով նամակներ կհանձնեն ՀՀ նախագահին և արտաքին գործերի նախարարին:

Երեկ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել էր երեք զինծառայող և 6–ը` վիրավորվել էին։