AM
5 Հունիս 2012 - 09:22 AMT

Մասնավոր բուհերը դիմորդների պակաս ունեն

Մասնավոր բուհերը, նախորդ տարվա նման, այս տարի էլ ունեն դիմորդների պակաս։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը` նշելով, որ իրենց բուհ առաջին հայտով դիմել է ընդամենը 25 դիմորդ:

Ռեկտորը դա բացատրում է նրանով, որ դեռևս չի փոխվել հասարակության վարբերմունքը մասնավոր բուհերի նկատմաբ, այնինչ, ըստ Աղաբաբյանի, պետական և մասնավոր բուհերն իրարից տարբերվում են միայն իրավակազմակերպական ձևով:

«Մեր կրթական համակարգում կան թերություններ։ Եւ պետական, և մասնավոր բուհերում խնդիրների լուծումը կախված է բուհի որդեգրած քաղաքականությունից»,–ասաց նա:

Ռեկտորն առաջարկում է միասնական ընդունելության քննությունների փոխարեն անցնել պետական ավարտական քննություններին, ինչը հնարավորություն կտա միևնույն մասնագիտությունն ընտրած դիմորդներին հանձնել միևնույն պետկան ավարտական քննությունները: