Սիրիայի իշխանությունները որոշել են մի շարք արևմտյան երկրների դեսպանների անցանկալի անձ (պերսոնա նոն գրատա) հայտարարել Սիրիայում, հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Խոսքը գնում է ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Իտալիայի ու Իսպանիայի դեսպանների մասին:
Ավելի վաղ ԱՄՆ, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի ու Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին սիրիացի դիվանագետներին վտարելու մասին: Պատճառը Հուլայում մայիսի 25-26 տեղի ունեցած հարձակումն էր խաղաղ բնակիչների վրա, որի արդյունքում 100 մարդ զոհվեց, այդ թվում կանայք ու երեխաներ:





