Իրանի նավթի նախկին նախարար Գոլյամ Հոսեյնի Նոսարին ներկայացվել է որպես ՕՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, հայտնում է Mehr գործակալությունը: Նավթի ներկայիս նախարար Ռոստամ Գասեմին նամակով դիմել է ՕՊԵԿ՝ տեղեկացնելով կազմակերպությանն այդ պաշտոնի համար Իրանի ներկայացուցչի մասին:
ՕՊԵԿ ներկայիս նախագահ՝ Աբդալլա էլ Բադրին Լիբիայից կավարտի իր երկրորդ եռամյա ժամկետն այդ պաշտոնում տարեվերջին:
Երկրների հայտերը այդ պաշտոնի համար կքննարկվեն հունիսի 14-ի նիստում Վիեննայում՝ ՕՊԵԿ կենտրոնակայանում:





