AM
5 Հունիս 2012 - 13:55 AMT

Կասկադից վաղը հնարավոր կլինի հետևել Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով

Հունիսի 6-ին տեղի կունենա հազվադեպ աստղագիտական երևույթ՝ Վեներայի (Արուսյակի) անցումը Արեգակի սկավառակի վրայով:

Բնության այդ զարմանահրաշ երևույթը հաջորդ անգամ կկրկնվի արդեն 22-րդ դարում՝ 2117 թվականին:

«Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությունը հրավիրում է բոլորին դիտել աստղագիտական այդ երևույթը Կասկադ համալիրի վերին հարթակից։ Աստղադիտակներից օգտվելն անվճար է լինելու։

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին, առավոտյան ժամը 7-ից մինչև 9:30–ը։