Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 31/1 կիսանկուղային հարկում գտնվող բնակարանում այսօր հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը ապամոնտաժելով պատուհանի ճաղավանդակը բնակարանից դուրս է բերել 1956թ. ծնված Ա. Ծատուրյանին, 1980թ. ծնված Գ. Սարգսյանին, 1997թ. ծնված Ա. Բախշյանին և 2009թ. ծնված Ժ. Գևորգյանին։ Հրդեհը մարվել է 01։42–ին։ Բնակարանի նախամուտքում այրվել են տնտեսական իրեր։





