Իսրայելն ու նրա դաշնակիցները պետք է զգույշ լինեն, քանի որ կրակի հետ են խաղում` անկարգություններ սադրելով տարածաշրջանում, հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Լարիջանին այդ հայտարարությունը կատարել է հանդիպման ժամանակ Կում գավառում, որից ընտրվել է երկրորդ ժամկետին:
Թշնամիները զանազան դավադրություններ են ծրագրում տարածաշրջանում, բայց դրանով միայն իրենց կվնասեն, ասել է խոսնակը: Նրա խոսքով` նրանք նոր արկածներ են որոնում տարածաշրջանում այն բանից հետո, երբ լրջորեն տուժեցին ընթացիկ տարածաշրջանային հեղափոխությունների արդյունքում: Լարիջանին ընդգծել է նաև, որ տնտեսական դժվարությունները չեն ազդի Թեհրանի` առաջխաղացումը շարունակելու ցանկության վրա:





