Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հունիսի 6–ի երեկոյան ոմն Լիլիթից ահազանգ է ստացվել, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է, և փորձում են փրկել կյանքը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1988 թ. ծնված Վրեժ Աշխատյանի դիակը` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների և աջ բազկի մասերում արյունազեղումներով, աջ և ձախ ուսահոդերի շրջաններում՝ քերծվածքներով:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է նախաքննություն:





