AM
7 Հունիս 2012 - 09:50 AMT

Երկու մարզպետ ազատվել է զբաղեցրած պաշտոններից

ՀՀ կառավարությունը որոշել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին, իրենց դիմումների համաձայն, ազատել զբաղեցրած պաշտոններից։ Նրանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց շնորհակալություն է հայտնել անցած տարիներին կատարած աշխատանքի համար։