AM
7 Հունիս 2012 - 10:47 AMT

Այսուհետ հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը

Գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և հունիսի 7-ի նիստում սահմանել, որ այսուհետև հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթևեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաև կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները։ Նոր գծանշանները երթևեկության մասնակիցների համար կլինեն առավել տեսանելի։