ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Սիրիայի Համա քաղաի սպանությունների վերաբերյալ հաղորդագրությունը և հայտարարել, որ ՄԱԿ-ի դիտորդների վրա, որոնք փորձել են ժամանել սպանության վայր, կրակ է բացվել:
«Ես հաղորդագրություն եմ ստացել այն մասին, որ ՄԱԿ-ի դիտորդների վրա կրակ է բացվել սովորոկան զենքից»,-հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Գլխավոր ասամբլեային տեղեկացնելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, որտեղ նախորդ տարվա մարտից զոհվել է արդեն մոտ 12 հազար մարդ, հաղորդում է BBC-ն:
Նա նաև հայտարարել է, որ Սիրիային սպառնում է քաղաքացիական պատերազմի վտանգը: Գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Նա հայտարարել է նաև, որ նախագահ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը:





