AM
8 Հունիս 2012 - 07:02 AMT

ԱՊԼ ղեկավարը կոչ է անում «ճնշում գործադրել» Սիրիայի վրա, բայց և բացառում է զինված միջամտության տարբերակը

Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ալ-Արաբին կոչ է արել «ճնշում գործադրել» Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի կարգավորման ծրագրի կատարման հասնեն, և այդ կոչը հավանության է արժանացել մի շարք արևմտյան երկրների կողմից: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դրա հետ մեկտեղ Ալ-Արաբին բացառել է զինված միջամտության հնարավորությունը, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի Լիբիայում: «ԱՊԼ-ն ՄԱԿ ԱԽ-ին կոչ չի անում ռազմական ուժ կիրառել»,- ընդգծել է Լիգայի գլխավոր քարտուղարը:

Հունիսի 7-ին ՄԱԿ-ում քննարկել են, թե ինչ անել Սիրիայի հետ, որտեղ հակամարտության ընթացքում, որոշ տվյալների համաձայն, մոտ 12 հազար մարդ է զոհվել: