AM
8 Հունիս 2012 - 08:04 AMT

Մեքենան գլորվել է ձորը

Հունիսի 8-ին` ժամը 03.05-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ-ում` Արշալույս գյուղի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 32 ՏՕ 862 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պատահարի հետևանքով վարորդ` 1976 թ. ծնված Երվանդ Առաքելյանը և ուղևոր` 1975 թ. ծնված Արթուր Ծատուրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: