AM
8 Հունիս 2012 - 13:05 AMT

Ֆրանսիան կողմ է Սիրիայի հարցի լուծման համար շփման խմբի ստեղծման վերաբերյալ Աննանի պլանին

Ֆրանսիայի իշխանությունները սատարում են Սիրիայի հարցի լուծման համար շփման խմբի ստեղծման վերաբերյալ Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրին, ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բերնար Վալերոն, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միևնույն ժամանակ Փարիզը դեմ է, որ այդ խմբում ընդգրկվի նաև Իրանը: