AM
9 Հունիս 2012 - 06:38 AMT

ՄԱԿ առաքելությունը սիրիական Էլ Քուբեյրում սպանդի ականատեսների չի հայտնաբերել

ՄԱԿ առաքելությունը Սիրիայում այցելել է Էլ Քուբեյր բնակավայրը Համայի արվարձանում, ստուգելու համար հաղորդագրությունները զանգվածային սպանությունների մասին, սակայն ոչ մի բնակիչ չի հայտնաբերել այնտեղ:

Առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել էր, որ սիրիական բանակն ու քաղաքացիական անձիք թույլ չեն տվել այցելել Էլ Քւբեյր, իսկ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պնդում էր, որ դիտորդներին նույնիսկ գնդակոծել են, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «դիտորդները չեն կարողացել խոսել որևէ մեկի հետ, որը եղել է հարձակման ականատես»: ՄԱԿ առաքելությունը հայտնել է, որ «որոշ տներ վնասված էին հրթիռներից, նռնակներից ու տարբեր տրամաչափի զենքի գնդակոծություններից: Որոշ տներում արյան հետքեր կային, զգացվում էր այրված դիակների հոտը»:

Սակայն, ըստ ՄԱԿ-ի, «հարձակման հանգամանքերը կրկին անհայտ են մնում: