AM
9 Հունիս 2012 - 07:14 AMT

ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների վարկանիշերը կարող են նվազել

Ըստ Moody's-ի հայտարարության, եթե Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց, դա բացասաբար կանդրադառնա շատ երկրների, մասնավորապես, Կիպրոսի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Իտալիայի ու Իսպանիայի վարկանիշերի վրա:

Moody's-ը հայտարարել է նաև, որ եթե Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց, դա հարվածի տակ կդնի միասնական եվրոպական արժույթի գոյությունը, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների վարկանիշերը կարող են նվազել: Գերմանիան ու Ֆրանսիան կարող են կորցնել իրենց առավելագույն Aaa վարկանիշը, կարող է նվազել ԱՄՆ AA+ վարկանիշը, հայտնում է BBC-ին: