Իրանը նախկինի պես թույլ չի տալիս ՄԱԿ տեսուչներին այցելել Փարչինի միջուկային օբյեկտ: ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի իշխանությունները հրաժարվում են թույլ տալ տեսուչների մուտքն օբյեկտ:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տեսուչ Հերման Նակարցը Վիեննայի հանդիպման արդյունքները «հիասթափեցնող է» անվանել: Իրանի ու «վեցնյակի» ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա 10 օրից Մոսկվայում, հայտնում է «Պոդրոբնոստին»:





