AM
9 Հունիս 2012 - 08:00 AMT

Ըստ The Financial Times-ի լրագրողի, դեռ վաղ է ասել, թե ՌԴ-ն պատրաստ է հաշտվել իշխանափոխության հետ Սիրիայում

Վերջին օրերին շատ աղմուկ եղավ, կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը փոխում է իր դիրքորոշումը կապված Հուլայի սպանդի վերաբերյալ միջազգային հանրության վրդովմունքի հետ: Այդ մասին գրում է The Financial Times-ի լրագրող Ռուլա Խալաֆը The Financial Times-ի բլոգում:

«Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու ԱՄՆ ներկայացուցիչներն ասում են, որ դեռ չափազանց վաղ է դատել այն մասին, արդյոք Ռուսաստանը պատրաստ է հաշտվել իշխանափոխության հետ Սիրիայում»,-գրել է Խալաֆը:

Մինչդեռ, հիշեցնում է լրագրողը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է ավելի շատ երկրներ ընդգրկել Քոֆի Աննանի ծրագրում: Նա կցանկանար միջազգային կոնֆերանս հրավիրել Սիրիայի վերաբերյալ՝ ԱՊԼ, Թուրքիայի, ԵՄ և Իրանի մասնակցությամբ: Սակայն, ըստ հոդվածագրի, Ռուսաստանի այս նոր գաղափարը, կարող է Ասադի համար ժամանակ շահելու միջոց լինել, հայտնում է «Ռոսբալտը»: