AM
9 Հունիս 2012 - 08:31 AMT

Քոֆի Աննանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են Սիրիայում իշխանափոխության հարցը

ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել են Սիրիայում իշխանափոխության հարցը, հայտնում է պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Աննանը ձգտում են համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում: «Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ և ձգտում ենք, որպեսզի Մոսկվան մասնակցի ընդհանուր քաղաքական ռազմավարության մշակմանը»: