AM
9 Հունիս 2012 - 10:30 AMT

Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը Ստամբուլում նոր առաջնորդ է ընտրում

Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը Ստամբուլում նոր առաջնորդ է ընտրում: Մայիսին հրաժարական տվեց Բուրհան Գալյունը, որը գլխավորում էր խորհուրդը ձևավորման պահից՝ անցյալ տարվա սեպտեմբերից:

Խորհուրդը այն հիմնական կազմակերպությունն է, որը միավորում է նախագահ Ասադի հակառակորդներին:

Միևնույն ժամանակ, խորհուրդը բազմիցս քննադատվել է ներքին պառակտման պատճառով, քանի որ, շատերի կարծիքով, չի փորձում ամուր կապեր հաստատել Սիրիայի ակտիվսիտների ու ապստամբների հետ, հայտնում է BBC-ին: