AM
11 Հունիս 2012 - 11:22 AMT

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից 59 մարդ է տուժել

Հունիսի 10-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 59 մարդ է հայտնվել հիվանդանոցներում:

Այդ մասին հայտնում է APF-ը, հղում անելով Անատոլիական լրատվական գործակալությանը:

6,06 մագնիտուդով ցնցումները գրանցվել են Ֆեթհիե հանգստավայրում:

Առողջապահության դեպարտամենտում հայտարարել են, որ հոսպիտալացվածների մեծ մասը հոգեբանական ցնցում է տարել, մյուսները կոտրվածքներ ու կտրվածքներ ունեն: