AM
11 Հունիս 2012 - 16:27 AMT

Կառավարական զորքերը Եմենում «Ալ Քայիդայի» մարտիկների են ոչնչացրել

Եմենի կառավարական զորքերի ռազմական գործողության արդյունքում երկրի հարավում ոչնչացվել է «Ալ Քայիդա» արմատական իսլամիստական խմբավորման հետ կապված 28 մարտիկ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Associated Press-ին:

Եմենի հետևազորայինները գործում են ավիացիայի և հրետանու աջակցությամբ` աստիճանաբար գրոհելով մարտիկների դիրքերը: Բանակի զինծառայողների շարքերում կորուստների մասին չի հաղորդվում: