AM
11 Հունիս 2012 - 17:55 AMT

Իրաքն ու Հորդանանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը նավթագազային ոլորտում

Իրաքը պատրաստվում է գազ արտահանել Հորդանանի տարածքով, ինչի համար ծրագրվում է նոր գազատար կառուցել:

Կողմերը ծրագրում են նաև նավթատար ստեղծել իրաքյան նավթը Հորդանան մատակարարելու համար, ինչը նախատեսված է կողմերի ստորագրած հուշագրով:

«Իրաքը բնական գազ, մածուցիկ նավթագազ և մազութ կմակատարարի Հորդանան: Բացի այդ, Իրաքը կվերամշակի Հորդանանի նավթավերամշակման գործարանների նավթը»,- ասել է աղբյուրը, հաղորդում է Ռոսբալտը:

Ստորագրված հուշագիրը ձևակերպում է երկկողմ համագործակցության իրավական հիմքերը: Ավելին, նախատեսվում է ածխաջրածնի համատեղ հանքավայրեր մշակել: