AM
12 Հունիս 2012 - 09:59 AMT

Իրանի ընկերություններն առաջին անգամ հրաժարվել են մասնակցել Բաքվի տրանսպորտային ցուցահանդեսին

Իրանական ընկերությունները չեն մասնակցի Բաքվում կայանալիք տրանսպորտային «Տրանսպորտ, տարանցում և լոգիստիկա» ցուցահանդեսին: Այդ մասին հայտնել է ցուցահանդեսի կազմակերպիչ ITE Group ընկերության տարածաշրջանային տնօրեն Էդվարդ Սթրոունը: Նա հույս է հայտնել, որ քաղաքական գործոնը դեր չի խաղացել:

«Հնարավոր է, պատճառը կապված է բիզնես հնարավորությունների հետ, հուսով եմ, որ քաղաքական գործոնն այստեղ կապ չունի»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: