AM
12 Հունիս 2012 - 11:48 AMT

Իրանում ատոմային սուզանավ են սկսել նախագծել

Իրանի զինվորականները սկսել են աշխատել ատոմային սուզանավի ստեղծման նախագծի վրա, երեքշաբթի հայտարարել է երկրի ՌԾՈւ հրամանատարներից մեկը, ծովակալ Աբբաս Զամինին, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Ըստ Զամինիի, Իրանին կպահանջվեն նման սուզանավեր, «մեծ տարածությունների վրա գործողություններ իրականացնելու համար»: