AM
12 Հունիս 2012 - 15:13 AMT

Տիգրան Խզմալյանը տուգանվեց 53.000 դրամով

Վարչական դատարանն այսօր վճռեց Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժման բրիգադի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին ենթարկել վարչական տուգանքի` 53 հազար դրամի չափով:

Վարչական դատարան հայցը ներկայացվել էր ոստիկանության կողմից` կրպակների ապամոնտաժման ժամանակ ոստիկանների հրամաններին չենթարկվելու մեղադրանքով:

Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներ Մանվել Սարգսյանը և Կարեն Շիկոնյանը նույնպես օրեր առաջ վարչական դատարանի կողմից ենթարկվել են վարչական տուգանքի` 53 հազարական դրամի չափով: