Սյունիքի մարզի պատմական Խնձորեսկ գյուղում կվերականգնվի Գևորգ Մարզպետունու գերեզմանը: Այդ մասին լրագրողի հետ զրույցում ասաց մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Սյունիքից: «Որոշակի աշխատանքներ արդեն տարվել են: Այդ տարածքում կկառուցվի նաև հյուրանոցային համալիր և տուրիստական կենտրոն: Մարզպետունու գերեզմանից բացի կվերականգնվի նաև տեղի եկեղեցին»,-ասաց նա:
Ղեկավարն ասաց, որ կվերականգնվի նաև գյուղի բնակելի քարանձավներից մեկը, որպեսզի դա էլ դառնա գեղեցիկ վայր զբոսաշրջիկների համար:





