AM
13 Հունիս 2012 - 07:46 AMT

«ԲՄՎ»–ն մխրճվել է «Զեբրա» սրճարանի մեջ. 21–ամյա տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Հունիսի 13–ի գիշերը Երևանի Խանջյան–Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում երկու մարդ տուժվել են։

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան 33 LD 321 պետհամարանիշներով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել «Զեբրա» բացօթյա սճարանի մեջ, այնուհետև բախվել սյանը։

Պատահարի հետևանքով 1991թ–ին ծնված Շամիրամ Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։ Իսկ երկրորդ տուժածին, ում ինքնությունը դեռ պարզվում է, տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։