Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Կնեսետի պատգամավորների և Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների` ներառյալ «Մահմեդական եղբայրների» ծրագրված հանդիպումը չեղյալ է հայտարարվել:
MIGnews-ի հաղորդմամբ` հանդիպումը փորձում էր կազմակերպել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը երկու պետությունների միջև կապի ևս մեկ` խորհրդարանական ճանապարհի կարգավորման համար:
Առաջիկա հանդիպմանը պետք է մասնակցեին պատգամավորներ Կարմել Շամա-Կոենը, Իցհակ Վակնինն ու Համադ Ամարը:
Հենց տեղեկատվության արտահոսքը «Եդիոթ Ահրոնոթ» իսրայելյան հրատարակությունում է հանգեցրել հանդիպումը չեղյալ հայտարարելուն, հայտնել է Շամա-Կոենը:





