«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ ԳուրգենԵղիազարյանն իրենց թերթի հետ զրույցում ուշագրավ ահազանգ է հնչեցրել հայ–թուրքական սահմանի ավազի հանքերի անխնա շահագործման հետ կապված, որի հետևանքով Արաքս գետը փոխում է հունը` ետ մղելով սահմանային գիծը։
«Մեր սահմանն այսպես, թե այնպես փոքրանում է։ Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար։ Երբ ավազը քանդում են, Արաքսը փոխում է իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիր»,–ասել է Եղիազարյանը թերթին` հավելելով, որ «եթե լիներ նորմալ պետություն, ապա իշխանությունները կպայքարեին այս ամենի դեմ»։
Թերթը նաև հիշեցնում է, որ իրենց հետ զրույցում Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասել է, որ 70–ականներից սկած` ՀՀ սահմանները կրճատվում են հոգուտ Թուրքիայի։





