AM
14 Հունիս 2012 - 08:23 AMT

Շիրակում կայծակնահարումից մահացել է 48–ամյա տղամարդ

Շիրակի մարզից Նոր Կյանք գյուղի մոտ գտնվող «Սոխոյի» ձորում երեկ երեկոյան կայծակնահարումից մահացել է նույն գյուղի 1-ին փողոցի 3-րդ փակուղու թիվ 9 տան բնակիչ` 1964 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը:

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայրում են գտնվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, ինչպես նաև «1-03» և «1-02» ծառայությունների աշխատակիցները: