ԱՄՆ չի կարծում, որ Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով ժողովին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը` Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդվում է գերատեսչության կայքում: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի վերաբերյալ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսի 30-ին Ժնևում:
ՄԱԿ և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆին Աննանը հույս է հայտնել, որ Իրանը կմասնակցի այս հանդիպմանը, ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը կարևոր տարածաշրջանային երկիր է:
Աննանը ընդգծել է նաև, որ հանդիպմանը պետք է ներկա լինեն նաև այնպիսի պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը, որոնք ազդեցություն ունեն ընդդիմության վրա:





