ԱՄՆ կօժանդակի Վրաստանին ՀՕՊ սեփական համակարգի մշակման ու ստեղծման, ինչպես նաև ուղղաթիռների շարժակազմի արդիականացման գործում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հունիսի 14-ի հայտարարության մեջ:
Հայտարարությանն արվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջերս Վրաստան կատարած այցի և ամերիկա-վրացական ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստի կապակցությամբ: Նիստը տեղի է ունեցել հունիսի 5-ին Բաթումում Նիկա Գիլաուրիի նախագահությամբ:
ԱՄՆ-ն կրկին նշել է, որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան համարում է Վրաստանի տարածք, հայտնում է Լենտա.ռու-ն:





