ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանությունների կանխման գծով խորհրդականները կոչ են արել Սիրիայում անհապաղ գործողությունների` կապված մի շարք քաղաքներում և բնակավայրերում բնակիչների զանգվածային սպանությունների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սիրիայում զանգվածային սպանությունների համար պատասխանատվությունը նրանք բարդել են սիրիական իշխանությունների վրա, թեև տեղեկություններ կան, որ կատարվածին մասնակից են նաև հակակառավարական զինված խմբավորումների անդամները և ահաբեկիչները:
Միևնույն ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հակամարտող երկու կողմերին էլ դադարեցնել խախտել մարդկանց իրավունքները` անկախ նրանց ազգությունից, կրոնից, քաղաքական հայացքներից:
Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ըստ որոշ տվյալների, այս ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 12 հազար մարդ:





