«Հրապարակ» թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանն այս օրերին դարձյալ գտնվում է Բելառուսում։ «Պաշտոնական պատասխանն է ` գնացել է կոնյակի գործարանի գործով։ Ե՞րբ է վերջապես բացվելու Ծառուկյանին անվերջ «կանչող» գործարանը, ԲՀԿ–ում կոնկրետ ժամկետներ այս պահին չեն կարող ասել` առաջիկայում։ Տեղեկացրին, որ կոնյակը տակառներով Հայաստանից տեղափոխելու են Բելառուս, այնտեղ կատարեն շշալցում, պահեստավորում։ Ասացին, որ դա Բելառուսում Ծառուկյանի առաջին և միակ բիզնեսն է։ Այդ այցերի ընթացքում Ծառուկյանը պերմանենտ հանդիպու՞մ է Ռոբերտ Քոչարյանին, հարցը մնաց անպատասխան։ Ծառուկյանը Հայաստան կվերադառնա առաջիկա շաբաթ–կիրակի օրերին»,–գրում է թերթը։





