Անհայտ անձինք հինգշաբթի` հունիսի 14-ին կրակ են բացել մոսկովյան կոլցևայա ավտոճանապարհով երթևեկող 3 ավտոբուսների վրա: Այս մասին հունիսի 15-ին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով Մոսկվայի հարցերով ՌԴ ՆԳՆ ԳՎ մամլո ծառայությանը: Ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությանը հաղորդել են ժամը 19:40 սահմաններում:
Հայտնի չէ, թե որքան մարդ է եղել ավտոբուսներում հրաձգության ժամանակ: Կոտրվել են տրանսպորտային միջոցների ապակիները, սակայն ոչ ոք չի տուժել:





