AM
15 Հունիս 2012 - 07:41 AMT

Սպիտակ տունը չի հրաժարվի ՌԴ հետ հարաբերություններից` որոշ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով

ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումից` որոշ հարցերի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահ Բարաք Օբաման անհամբերությամբ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լավացել են այն բանից հետո, ինչ Բարաք Օբաման դարձել է նախագահ: Մենք շատ հարցերում փոխել ենք մեր հայացքները: Սակայն կան հարցեր, որոնց շուրջ դեռևս տարաձայնություններ կան և Սիրիայի հարցը դրանցից մեկն է»,-ասել է Քարնին:

Կրեմլի մամլո ծառայության հաղորդմամբ, ՌԴ նախագահը մտադիր է հունիսի 18-19 Լոս Կաբոսում անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Օբամայի հետ: