Գռոզնիում ոչնչացվել է երկու գրոհային, որոնք չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովի հանձնարարությամբ պետք է ահաբեկչություն կատարեին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», գրոհայինների ոչնչացման գործողությանը մասնակցել է 5 մարդ:
Անմիջական ղեկավարությունն իրականացրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Ումարովը իր հանձնարարականը պատճառաբանել է նրանով, որ ոչ մի այլ ահաբեկչություն չի կարող ազդել հանրապետությունում ստեղծված իրավիճակի վրա»,-ասել է չեչեն իրավապահների ներկայացուցիչը:
Նա ասել է, որ հատուկ գործողության ժամանակ նրանք զինված դիմադրություն են ցուցյ տվել ու ոչնչացվել են:





