AM
16 Հունիս 2012 - 06:43 AMT

«Երկիր». ՀՀԿ–ն Վանաձորի ՏԻՄ ընտրություններին սատարելու է Քաղցրիկին ներկայիս քաղաքապետի փոխարեն

«Երկիր» թերթը գրում է, որ Խորհրդարանական ընտրությունները չմարսած` առջևում ՏԻՄ ընտրություններ են, որոնք որոշ համայնքներում խոստանում են լինել բավական թեժ։

«Երկիր»–ին որոշ մանրամասներ հայտնի դարձան Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին։ Մեր տեղեկություններով, այս անգամ ՀՀԿ–ն չի աջակցելու գործող քաղաքպետ Սամվել Դարբինյանի թեկնածությունը, որն, ի դեպ, քաղաքը ղեկավարում է 1999թ–ից ։ Փոխարենն, ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ–ն ցանկանում է քաղաքապետի աթոռը փոխանցել նրա եղբորորդուն` Արման Դարբինյանին` Քաղցրիկ մականվամբ։ Քաղաքապետ դառնալու ցանկությունի ունի նաև «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը։ Խորհրդարանական ընտրություններում արձանագրված արդյունքի համար «Ժառանգությունը» պարտք է հենց Սահակյանին և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար։ Քաղաքապետի աթոռի համար, որոշ տեղեկություններով, ուժերն է ցանկանում փորձել նաև ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Վանեսյանը»,–գրում է թերթը»