AM
16 Հունիս 2012 - 07:50 AMT

Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Հունիսի 16-ին Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քվեարկությունը կտևի երկու օր: Նախագահի պաշտոնին հավակնում են «Մահմեդական եղբայրների» թեկնածու Մոհամմեդ Մուրսին ու Ահմեդ Շաֆիկը, որը պաշտոնանկ Մուբարաքի կառավարության անդամ է եղել:

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, ընտրություններն անցնում են սահմանադրության բացակայության և լուծարված խորհրդարանի պայմաններում: Այս պայմաններում որոշ եգիպտական քաղաքական գործիչներ կոչ են անում հետաձգել ընտրությունները: Քվեարկությունից երկու օր առաջ Եգիպտոսի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: