AM
16 Հունիս 2012 - 11:45 AMT

Ռուսական ՌՕՈւ պատրաստ են ապահվել նավերի պաշտպանությունը Սիրիայից ռուսաստանցիների տարհանման դեպքում

Ռուսական ռազմա-օդային ուժերը պատրաստ են ապահվել ՌԾՈւ նավերի պաշտպանությունը Սիրիայից ռուսների տարհանման դեպքում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է ՌՕՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ Վլադիմիր Գրադուսովը: «Ավիացիան պատրաստ կլինի ցանկացած խնդիր կատարել, որը մեր առջև կդնի գերագույն հրամանատարը»,-ասել է նա:

Գրադուսովը հայտարարել է, որ այդ շրջանում լարվածության աճի դեպքում ռուսաստանցիները չեն թողնվի բախտի քմահաճույքին: