AM
16 Հունիս 2012 - 11:46 AMT

Պակիստանում պայթյունի ժամանակ զոհվել է առնվազն 25 մարդ

Վերջին տվյալներով, առնվազն 25 մարդ է զոհվել և շուրջ 50 վիրավորվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով տեղական «Դոն» հեռուստաալիքին:

Պայթյունի ալիքից վնասվել է գազի բալոնը մոտակայքում գտնվող փռում: Արդյունքում որոտացել է երկրորդ պայթյունը, որից հետո հրդեհ է սկսվել:

Ահաբեկչության համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: