Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի անցկացման հեռանկարները: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում: Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել Աննանի նախաձեռնությամբ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կայանալիք հանդիպման նպատակը պետք է լինի Սիրիայում բռնության և արյունահեղությունների դադարեցմանն աջակցելը:
Զրույցի ընթացքում Լավրովը նաև իր աջակցությունն է արտահայտել ՄԱԿ-ի դիտորդների գործունեությանը` որպես կարևոր կայունացնող գործոնի:





